воскресенье, 3 апреля 2016 г.

ՖԻԴԵ. Արոնյանը 7-րդն է, Կարյակինը՝ 8-րդը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում պահպանել է 7-րդ տեղը: Հայ գրոսմայստերն ունի 2784 վարկանիշ:
ՖԻԴԵ-ի առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում են ռուս Վլադիմիր Կրամնիկն ու ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան: Մոսկվայում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հաղթող Սերգեյ Կարյակինը բարձրացել է 8-րդ տեղ:
100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 3 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը 45-րդն է, Սերգեյ Մովսեսյանը՝ 92-րդը, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 98-րդը:
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2851 վարկանիշ 
2. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2801
3. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2795
4. Անիշ Գիրի (Հոլանդիա) - 2790
5. Մաքսիմ-Վաշյե Լագրավ (Ֆրանսիա) - 2788
6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – 2787
7. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2784
8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 2779
9. Լիրեն Դի (Չինաստան) – 2777
10. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2773
74. Գաբրիել Սարգսյան – 2693
92. Սերգեյ Մովսեսյան - 2659
98. Վլադիմիր Հակոբյան - 2656

Արտավազդ Թովմասյան  sport366.blogspot.am

Դորտմունդի «Բորուսիայի» ֆանատները դեմ են Գյոտցեի վերադարձին (ֆոտո)

«Բորուսիայի» երկրպագուները չեն ցանկանում, որ Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն վերադառնա Դորտմունդ, գրում է Bild-ը:
Բրեմենի «Վերդերի» դեմ Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Բորուսիայի» ֆանատները ցուցադրել են Գյոտցեին ուղղված պաստառ, որի վրա եղել հետեւյալ գրառումը. «Միլան կամ Մադրիդ, միայն թե ոչ Դորտմունդ»:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը 2013-ին հենց «Բորուսիայից» է տեղափոխվել «Բավարիա»: Վերջին շրջանում գերմանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ դորտմունդցիները ցանկանում են վերադարձնել նրան: 

Արտավազդ Թովմասյան  sport366.blogspot.am

«Նապոլին» սայթաքեց, Իգուաինի գոլն ու հեռացումը

Իտալական A Սերիայի 31-րդ տուրում երկրորդ տեղում գտնվող «Նապոլին» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Ուդինեզեին»: Նեապոլցիների գոլն առաջին խաղակեսում խփեց Գոնսալո Իգուաին, որը 75-րդ րոպեին ստացավ նաեւ կարմիր քարտ: Արգենտինացի հարձակվողը 30 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:


«Նապոլին» ունի 67 միավոր եւ արդեն 6 միավոր է զիջում առաջատար Թուրինի «Յուվենտուսին», որն այս տուրում հաղթել էր «Էմպոլիին»
Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր
«Ուդինեզե» - «Նապոլի»՝ 3:1
Բրունո Ֆերնանդես, 14 (11մ), 45+1, Սիրիլ Տերու, 57 – Գոնսալո Իգուաին, 24
Հեռացում՝ Գոնսալո Իգուաին, 75 («Նապոլի»)
Չիրացված 11 մետրանոց՝ Բրունո Ֆերնանդես, 25 («Ուդինեզե»)

Արտավազդ Թովմասյան  sport366.blogspot.am


Հայտնի են Սերբիայի վարկանիշային մրցաշարին մասնակցող ազատ ոճի ըմբիշների անուններ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտարարել է Սերբիայի վարկանիշային մրցաշարին մասնակցող ազատ ոճային ըմբիշների անունները, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար կպայքարեն Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ) և Էդգար Ենոքյանը (97 կգ): Մարզիկների հետ մրցատեղի կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը և մարզիչ Հովսեփ Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ ազատոճային ըմբիշներից Հայաստանի համար ուղեգիր արդեն նվաճել է 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:
Առաջին վարկանիշային մրցաշարը կկայանա ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում:
Արտավազդ Թովմասյան  sport366.blogspot.am

ԱՐՈՆՅԱՆ-ԿԱՐՈՒԱՆԱ․ ՈՉ ՈՔԻ

Հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրի հանդիպումները ավարտվեցին րոպեներ առաջ։ Սվիդլեր-Գիրի, Արոնյան-Կարուանա զույգերի խաղն ավարտեց ոչ ոքի,  Նակամուրան հաղթեց Անանդին, Կարյակինը՝ Տոպալովին։ Եթե հաշվի առնենք, որ մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր, Լ․ Արոնյանի շանսերը հանդիպելու Կառլսենի հետ անդքան էլ մեծ չեն, չնայած հավատալ պետք է։ Այժմ 7 միավորով Կարյակինն  ու Կարուանան կիսում են 1-2 հորիզոնականները, Անանդը 6․5 միավորով 3-րդն է, Գիրին, Սվիդլերը և Արոնյանը 6 միավորով կիսում են 4-6 տեղերը, Նակամուրան 7-րդն է, Տոպալովը՝ 8-րդը։ Վաղը շախմատիստների մոտ հանգստյան օր է։ 13-րդ տուրի հանդիպումներին սպասեք մարտի 27-ին, Երևանի ժամանակով 16։00-ին:

 Արտավազդ Թովմասյան  sport366.blogspot.am


ԱԶԱՐԵՆԿՈՆ ԿՐԿՆԵՑ ՇՏԵՖԻ ԳՐԱՖԻ ՈՒ ԿԻՄ ԿԼԱՅՍՏԵՐՍԻ ՆՎԱՃՈՒՄԸ

Վիկտորիա Ազարենկոն Մայամիի մրցաշարի եզրափակչում 6:3, 6:2 պարտության է մատնել Սվետլանա Կուզնեցովային: Դա Ֆլորիդայի նահանգի խոշորագույն մրցաշարում բելառուսցու 3-րդ անհատական տիտղոսն էր:
Բացի այդ, 26-ամյա մարզուհին դարձավ պատմության երրորդ թենիսիստուհին, ով մեկ մրցաշրջանի ընթացքում հաղթող է դարձել միմյանց հաջորդող Ինդիան Ուելսի ու Մայամիի մրցաշարերում: Ավելի վաղ նման նվաճում գրանցել էին Շտեֆի Գրաֆն (1994, 1995) ու Կիմ Կլայստերսը (2005):
Ազարենկոյի համար այս տիտղոսը երրորդն էր նաև ընթացիկ մրցաշրջանում: Բելառուսցին նաև գլխավորեց WTA-ի չեմպիոնական վարկանիշը:

Արտավազդ Թովմասյան  sport366.blogspot.am




ԶԻԴԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՍՈՒՊԵՐԿԼԱՍԻԿՈՆ (ԾԱՂՐԱՆԿԱՐ)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է «Էլ Կլասիկոյին»:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր գլխավոր մրցակցի դեմ առաջին խաղում, նրա իսկ հարկի տակ, հաղթանակ է տոնել:
Մոմանին պատկերում է, թե ինչպես է ֆրանսիացին իր հանրահայտ գլխի հարվածով ոչնչացնում կատալոնացիներին: